Foto

ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանական տարբեր հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանից պատվիրակության անդամների հետ:
Լիլիան Մորի Պասկեն կմասնակցի նաև գենդերային հարցերի վերաբերյալ կլոր սեղանին, որին մասնակցություն են ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը: