Foto

Գագիկ Սուրենյան․ Ծիրանենու մասսայական ծաղկումն սպասվում է մարտի 28-ից

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 28-ից:

«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները ու մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է նա: