Foto

Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել:
Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և խմբի անդամներին՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու ցանկության ու վճռականության համար:
Այս նախաձեռնությունն ինստիտուցիոնալ նոր մակարդակ է մեր համագործակցության, որը սկսվել է երկու տարի առաջ՝ Ստեփանակերտ կատարած Ձեր այցով և մեր երկրի հետ ծանոթությամբ:
Համոզված եմ, որ այն արդյունավետ հարթակ կդառնան Արցախի և Կանադայի միջև փոխշահավետ կապերի ընդլայնման համար, մասնավորապես՝ մարդասիրական համագործակցության բնագավառում»։
Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Աևակ Բելյանին՝ բարեկամության խմբի ձևավորման գործին ցուցաբերած օժանդակության համար։

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին