Foto

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Բաքվում կայացել է Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:
Խոսելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակից՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին գործընկերոջը Ղարաբաղյան հակամարտության մասին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել՝ նշելով, որ Ադրբեջանն ու Պակիստանն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում, ինչը համագործակցային հարաբերությունների մասին է վկայում: