Foto

Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հիվանդությունների մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին NEWS.am–ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
«Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետև խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ։ ՄԻԵԴ–ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին և մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ և ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները։ Քիչ առաջ մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»,– ասաց պաշտպանը։
Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենք բազմիցս են բարձրաձայնել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, սակայն, ներպետական ատյաններում իրենց ահազանգերին ընթացք չտրվեց, հենց սա է պատճառը, որ ՄԻԵԴ են դիմել։