Foto

Թալին-Գյումրի ճանապարհին հարթեցվում է մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհի երթևեկելի մասը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի (Տրանշ-3) ճանապարհահատվածում կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունը շարունակում է աշխատանքներ տանել ճանապարհի անցանելիության որակը բարձրացնելու ուղղությամբ։
Համապատասխան տեխնիկայով հարթեցվում է մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհի երթևեկելի մասը։ Տրանշ-3-ի տեխհսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ինժեներին հանձնարարված է պատշաճ վերահսկել տրված հանձնարարությունների կատարման ընթացքը։ Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: