Foto

Բակո Սահակյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահը քննարկել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի և նվիրվածության համար: