Foto

Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պահին ապամոնտաժվում է «Ջազզվե» սրճարանը:

Ապամոնտաժման աշխատանքներն այս անգամ բողոքի ակցիաներով չեն ուղեկցվում, աշխատանքներն իրականացվում են առանց խոչընդոտների:

«Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն: