Foto

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի հետ

Այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Խորհրդարանականներն ուղիղ կապն են մեր ժողովրդի հետ։ Ահա թե ինչու նրանք առանցքային դեր են խաղում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում։ Ահա թե ինչն եմ ընդգծել Հայաստանի ԱԺ նախագահի հետ իմ քննարկմանը»,- գրել է Լայչակը։