Foto

Ռուսլան Իսրայելյան․ Մեր բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է հակառակորդին արժանի հակահարված տալ

Արցախում երեկ տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի նիստ, որի առիթով Արցախ է մեկնել ՀՀ վարչապետը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Սա տեղի ունեցավ,երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կարծես, թե ակնարկեցին Արցախը բանակցային գործընթաց չի կարող վերադառնալ։ Թե ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը Vesti.am-ի հետ զույցում ասաց․

«Ես համարում եմ, որ Արցախի բանակցային գործընթացին վերադառնալն անխուսափելի է։ Մենք պետք է պայքարենք դրա համար։ Սա ժամանակի հարց է, իհարկե, եթե ցանկություն կա Արցախի հիմնախնդիրը լուծել բանակցությունների միջոցով, այլապես, ստիպված ենք լինելու պահպանել ստասուս քվոն»։

Հարցին՝ միթե՞ կարող ենք հիմա իրատեսական համարել և ասել, որ հասել ենք պատերազմի վերսկսման սահմանագծին, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանում անցկացվող զորավաժությունները, ի պատասխան պարոն Իսրայելյանն նշեց․

«Այն, որ պատերազմի վերսկսումը չի կարելի երբեք անտեսել, դա փաստ է, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա ասեմ՝ սա սովորական ցուցադրություն է, որի համար հայկական կողմը վաղուց իմունիտետ է ձեռք բերել։ Մեր բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է հակառակորդին արժանի հակահարված տալուն։ Պատերազմի վտանգ ամեն օր էլ կա, քանի որ անկանխատեսելի է մեր հակառակորդը։ 2016 թվական կա՞ր վտանգ, բայց սկսեցին չէ, ուտի մենք միշտ էլ զգոն ենք ու պատրաստ սանձազերծելու հակառակորդի յուաքանչյուր ոտնձգություն»։

Ինչ վերաբերում է Արցախյան խնդիրի կարևոր փուլ է թևակոխելու հարցին, մեր զրուցակիցը հավելեց․

« Այո, սա նոր իրավիճակ է և հուսով եմ Արցախյան խնդիրի այս կարևոր փուլն իր արդյունքը կունենա հարցի արդարացի լուծման առումով։ Իրականում բարձացված հարցը ղարաբաղյան կողմի բանակցային սեղանի շուրջ վերադարձն է և մադրիդյան սկզբունքներից հրաժարվելը, այս նոր շրջափուլում պետք է պայքարենք մինչև վերջ, բայց ասել թե Արցախի խնդիրը մոտ է հանգուցալուծման, այդ մասին դեռ շատ վաղ է խոսելը։ Մենք թեև մանր, բայց հաստատուն քայլերով կգնանք առաջ»։

foto
Author: Tamara Abrahamyan