Foto

Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի երկու պատասխան խաղեր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը:

Թուրինում «Յուվենտուս»-ը կհյուրընկալի Մադրիդի «Ատլետիկո»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0:2 հաշվով՝ հօգուտ «ատլետների»:

Այսօրվա երկրորդ խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին կմրցի գերմանական «Շալկե»-ի հետ: Թիմերի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էին «քաղաքայինները»:

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: