Foto

«Գոլդեն Սթեյթը» վերջին 6 խաղում 4-րդ պարտությունը կրեց․ տեսանյութ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում:
Կանոնավոր առաջնության գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 111-115 հաշվով պարտվեց «Ֆինիկս Սանզին»: «Գոլդեն Սթեյթի» (45-21) համար այս պարտությունը 4-րդն էր վերջին 6 խաղում: Չնայած դրան՝ թիմը պահպանում է առաջատարի կարգավիճակն Արևմտյան կոնֆերենցիայում: «Ֆինիկսի» (16-52) համար էլ այս հաղթանակը 4-րդն էր վերջին 5 խաղում:


«Մեմֆիս Գրիզլիզ»-«Օրլանդո Մեջիկ»՝ 105:97
«Ատլանտա Հոուկս»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 128:116
«Դալաս Մավերիկս»-«Հյուսթոն Ռոկետս»՝ 93:94
«Սան Անտոնիո Սփյորս»-«Միլուոկի Բակս»՝ 121:114
«Մինեսոտա Տիմբերվուլվզ»-«Նյու Յորք Նիկս»՝ 103:92