Foto

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արցախում կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այստեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Հայտնեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»,- ասացին վարչությունից: