Foto

«Արսենալ»-ը պարտվեց «Ռեն»-ին. տեսանյութ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ⅛ եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը 3-1 հաշվով պարտվեց ֆրանսիական «Ռեն»-ին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալ»-ի պաշտպան Սոկրատիսի կարմիր քարտի արդյունքում լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Մխիթարյանին տեղափոխեց աջ պաշտպանի դիրք, որտեղ էլ հայ ֆուտբոլիստն անցկացրեց հանդիպման երկրորդ կեսը:
Նշենք, որ պատասխան խաղերը կայանալու են մեկ շաբաթ անց: