Foto

Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից. տեսանյութ

Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է կովկասյան ընձառյուծը:

«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն լուսանկարչական թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասված է տեսագրությանը կից գրառման մեջ»,- նշված է հաղորդագրությունում։