Foto

Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: Նա այդ մասին գրառում է կատարել Instagram-ում:

«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ», գրել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

Զարիֆը համարվում էր Իրանի միջուկային ծրագրի խնդրով Արևմուտքի հետ բանակցությունների ճարտարապետը: Մեկնաբանելով Զարիֆի հրաժարականը, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, թե ի գիտություն են ընդունում հրաժարականը, ավելացնելով, թե դեռ պետք է տեսնել՝ որքանով է դա արժանահավատ: Նա Զարիֆին որակել է որպես «կրոնական մաֆիայի դրածո»: