Foto

«Կանաչ գիրքը»-՝ «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ

Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:
Ռեժիսորին բաղձալի արձանիկը հանձնելու համար բեմ է բարձրացել դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը:
Մինչդեռ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում պարգևատրվել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը:
Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:
«Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը: Սա 37-ամյա կինոաստղի առաջին «Օսկարն» էր: Ընդհանուր առմամբ «Բոհեմյան Ռապսոդիան» արժանացավ ամենաշատ՝ չորս արձանիկի: