Foto

Վրաստանի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: