Foto

Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական Զինված ուժերի անօդաչուի ոչնչացման մասին լուրերը

Հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատախանում իրականությանը», - ասաց Սենոր Հասրաթյանը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, ըստ որի Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվել է ՀՀ Զինված ուժերի հետախուզական անօդաչու։