Foto

Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր աշխատատեղ

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 26 մլն դրամի ներդրում, ստեղծել 200 նոր աշխատատեղեր՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 մլրդ 400 մլն դրամ: