Foto

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսին

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ի իր նիստում որոշում կայացրեց հունիսի 9-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կազմակերպել:
 
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ժորա Մարտիրոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն: