Foto

ԵՄ-ն Սիրիային կօգնի միայն «իրական քաղաքական անցման» սկսվելուց հետո

Եվրամիության արտաքին գործերի նախարարները վերստին հայտարարել են, որ ԵՄ-ն «պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը՝ միայն վստահ լինելով, որ երկրում տեղի Է ունենում քաղաքական անցման համապարփակ, իրական գործընթաց, որը ներառում Է տարբեր քաղաքական ուժերի»:

Այս պայմանը փետրվարի 1-ին իր կոմյունիկեում հավաստել Է ԵՄ-ի արտաքին գործերի խորհուրդը: Մարտի 12-14-ին Սիրիայի շուրջ Բրյուսելում կայանալիք երրորդ խորհրդաժողովը, նշել Է նա, «հանգուցային նշանակություն կունենա հումանիտար օգնություն ցուցաբերելու, Սիրիայի ժողովրդի եւ սիրիացի փախստականներին ընդունող հանրակցությունների կյանքի կայունացման համար»: