Foto

Փետրվարի 11-ից 15-ը ԴԱՀԿ-ում ստացվել է 2962 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 11-ից 15-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2962 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 10 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 4 զանգ-բողոքի:

Փետրվարի 11-ից 15-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1321 քաղաքացի: