Foto

Նախարարն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս կապակցությամբ ռեժիսորը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։

Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»։