Foto

«Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա. Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել: Մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, անձնական մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,- ասաց Նազարյանը:

Փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել, և վերադառնալ կիսանախագահական համակարգին: