Foto

Ազգային կինոկենտրոնի նպատակն է ձգձգել դատը. կինոռեժիսորը պայքարելու է մինչև վերջ

Այսօր արդեն լրանում է 11-րդ օրն ինչ հացադուլ հայտարարած կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը պայքարում է հանուն արդարության: Մեր զրուցակիցը Vesti.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց խնդրի բուն էությունը և նշեց` պայքարելու է մինչև վերջ:
 
«2015 թվականին մեր ընկերությունը հայտ է ներկայացրել ազգային կինոկենտրոնին, որպեսզի մեր ֆիլմին տրվի պետական ֆինանսական աջակցություն: Այն հայ-բուղարական և գերմանական ֆիլմ է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 312 միլիոն դրամ: Նկարահանումները կատարվում են Հայաստանում և Բուլղարիայում, իսկ հետարտադրությունը՝ Գերմանիայում: Ազգային կինոկենտրոնը մեր 88 մլիոն դրամանոց հայտը ընդունել է և մեզ տվել է փաստաթուղթ, որ մենք կմասնակցենք ֆիլմի արտադրությանը 2016-18 թվականների ընթացքում բյուջեի 30 տոկոսի չափով: Անգլերեն փաստաթղթի մեջ գրել են բյուջեի 30 տոկոսի չափով, իսկ հայերեն փաստաթղթի մեջ գրված է մինչև 30 տոկոսի չափով, բայց այդ գրել են, որովհետև 88 մլն 30 տոկոսից քիչ է: 2016 թվականին կինոկենտրոնը սկզբում պայմանագիր է տվել 3 տարիների համար: Հետո խնդրել են, որ ամեն տարի նոր պայմանագիր կնքնենք, քանի որ բյուջեն ամեն տարի է բացվում: 2016 թվականին կնքել ենք 8 մլն պայմանագիրը, որը ստացել ենք, 2017 թվականին կնքել ենք 15 մլն դրամի պայմանագիր, որից 10 մլն են մեզ հատկացրել, իսկ 5 մլն մենք վերադարձրել ենք մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին՝ պայմանով, որ նորից պետք է հետ վերադարձնի, բայց չի վերադարձրել: Այսինքն ֆիլիմի արտադրությանը մենք մասնակցել ենք 18 մլն դրամով»,- նշեց Հովհաննես Գալստյանը:
 
Կինոռեժիսորի տեղեկացմամբ՝ 2018 թվականին դիմել են կինոկենտրոնին  նոր հայտով, որը ընդունվել է, սակայն հետո Նազենի Ղարիբյանի հանձնաժողովը ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժել է:
 
«Երբ սկսել ենք բացատրություն պահանջել, թե ինչու են մերժել արդեն իսկ սկսված ֆիլմի հայտը, իրենք հղում արեցին իրենց կանոնակարգի15-րդ կետին, որից հետո ես սկսեցի հացադուլ, քանի որ այդ 15 կետը չէր կարող մեզ հետ առնչվել, որովհետև նրանք մեր պրոեկտից ոչ մի բողոք չունեին, այն միջազգային պրոեկտ է, արտերկրից ֆինանսավորողներ ունի և այլ: Նախորդ հացադուլը վերջացավ նրանով, որ Լիլիթ Մակունցը մեզ հրավիրեց և նոր գերատեսչական հանձնաժողով ստեղծեց: Ուսումնասիրելով գործը հայտարարել էին, որ մեր պահանջը ապօրինի են մերժել: Այսինքն չունեին մեզ մերժելու իրավունք: Լիլիթ Մակունցն ինձ տվեց երաշխիքներ, որ ֆինանսավորում լինելու է, իսկ կինոկենտրոնի տնօրենին տվեց հանձնարակականններ՝ ստորագրեն նոր պայմանագիր 55 մլն դրամի, ըստ ժամանակացույցի, որ տրամադրեն ինձ: Երկու օր անց Մակունցը տեղափոխվում է ԱԺ-ը, իսկ կինոկենտրոնը որոշում է, որ նրա խոսքն իրենց համար օրենք չէ ու սկսում են գործը ձգձգել: Մենք դատական հայց ներկայացրեցին ընդդեմ կինոկենտրոնի և առաջին դատական նիստին մենք համբերատար սպասեցին 3 ամիս: Առաջին դատական նիստին  կինոկենտրոնը չներկայացավ պարզաբանելով, որ ուշ են հայցը ստացել»,- հավելեց պարոն Գալստյանը:
 
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կինոկենտրոնի նպատակն է ձգել դատը, քանի որ ինչքան ձգվում է այնքան պրոդյուսերները քիչ շանս են ունենալու ֆիլմում մնալու:
 
«Կարող է մեկ, երկու տարի դատական պրոցես գնա , նրանք չեն կարող այդքան սպասել: Հիմա ես սկսել եմ երկրորդ անգամ հացադուլ ու դրեցի շատ կոնկրետ պահանջ մինչև ֆիլմի նկարահանումների նախապատրաստական փուլի համար գումարը չտան ես դուրս չեմ գա հացադուլից:
Միջազգային ասպարեզում նման նախադեպ չես տեսնի, որ միջազգային պրոեկտի մեջ երկիրն իր պրոդյուսերին նման վիճակի մեջ դնի ու չթողնի, որ ներդրումներ բերվեն երկիր:
Կինոկենտրոնից մեզ ընդամենն այդքան գումարն էր անհրաժեշտ, քանի որ մենք ունենք նաև այլ աջակիցներ, օրինակ` ֆիլմի ֆիրմայի ներկայացուցիչը Central Partnership-ն է, աջակիցներից է SHARM holding-ը: Գերմանիան ֆիլմի նկարահանման համար նրդերդրել է 80 հազար եվրո, Բուլղարիան՝ 140 հազար եվրո: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ եվրոպական ինդուստրիայի մեջ, եթե դու պետական ֆոնդերի հետ ես աշխատում, այս պարագայում Հայաստանի պետական ֆոնդը պետք է ամենաշատ գումար ներդնի, որովհետև սա ի վերջո Հայաստանի ֆիլմն է»,- ավելացրեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
 
 
foto
Author: Tamara Abrahamyan