Foto

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի: Այդ մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Շատ գեղեցիկ է գրված, կամեցողությամբ ու ցանկություններով լի: Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում: Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներն ու դրանց հայթայթման մեխանիզմը, սակայն դրանք ծրագրում նշված չեն:

«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, և մերը պետք է ավելի լավ լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։ Ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը, արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն,  ներքին անվտանգություն,  արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր), պայքար կոռուպցիայի դեմ (հանրայինծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսականգործունեության թափանցիկություն),

ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն ևգիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),

 մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը ևքաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ ևմասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդարմրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),

տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ(տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքիկառավարում, միգրացիա), Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն(բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),

պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովըկառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: