Foto

ՀՀ վարչապետը տնտեսության մրցունակության առումով կարևոր է համարում վարկային տոկոսադրույքների նվազումը և ֆինանսական համակարգի կայունությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության մրցունակության առումով չափազանց կարևոր է համարում վարկերի հասանելիությունը: Այդ մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում՝ պատգամավորներին ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

«Նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողական արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: