Foto

Գյուղատնտեսությունը պիտի էկոնոմիկայի հետ չլիներ. Բ. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գտնում է, որ գյուղատնտեսության նախարարության միացումը էկոնոմիկայի նախարարությանը սխալ որոշում է: 

«Չեմ կարող ասել՝ ինչու են այդպես արել: Դրանք իրենց գաղափարախոսությամբ տարբեր բաներ են, գյուղատնտեսությունը պիտի էկոնոմիկայի հետ չլիներ: Էկոնոմիկայի նախարարությունը անգամ տնտեսական զարգացման հետ չպիտի լիներ, պետք է մնար էկոնոմիկայի նախարարություն»,-ասել է Բաբկեն Թունյանը: