Foto

«Դիլիջան» ազգային պարկն արշավորդների համար առաջիկայում կունենա արահետների քարտեզ

2017 թվականին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում տրվեց «Տրանսկովկասյան արահետ»-ի հայաստանյան հատվածի կառուցման մեկնարկը: Հրաշալի այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս այցելել «Դիլիջան» ազգային պարկի տեսարժան վայրերը, մշակութային և բնության հուշարձանները, զբոսաշրջիկներն իրենք կարող են ընտրել մեկ կամ բազմօրյա քայլարշավային ուղիներ:

Ներկայում իրականացվել է արահետի դիլիջանյան հատվածի քարտեզագրման աշխատանքը, ինչը լավ նվեր է արշավորդների համար: Աշխատանքներն իրականացրել է Cartisan ընկերությունը, որին ֆինասական աջակցություն է ցուցաբերել նաև Կովկասի բնության հիմնադրամը /CNF/:

Նշենք, որ «Տրանսկովկասյան արահետ»-ը տարածաշրջանային աննախադեպ ծրագիր է, ձգվելու է 3000 կմ, որից՝ 750-ը Հայաստանի տարածքում, այն հյուսիսում կմիանա Վրաստանի, իսկ հարավում՝ Իրանի սահմանին: