Foto

Չորս Grammy. Տարվա լավագույն երգ ճանաչվեց Childish Gambino-ի This Is America-ն

Grammy-ի մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգ Է ճանաչվել This Is America կոմպոզիցիան՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ:

Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզական-ժամանցային համալիրում:

Գլովերն ինքն ավելի վաղ հրաժարվել Էր արարողությանը ելույթ ունենալու առաջարկից և չԷր եկել պարգևների հանձնմանը: Արդյունքում՝ արձանիկը հանձնեցին երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին և հիպ-հոպ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):

This Is America-ն Grammy Է նվաճել նաև «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսագրություն» և «Լավագույն ռեփ/սնագ- կատարում» անվանակարգերում: «Տարվա լավագույն երգ» կատեգորիայում պարգևի Էին հավակնում նաև կանադացի Շոն Մենդեսի In My Blood կոմպոզիցիան, գերմանացի երաժիշտ Zedd-ի The Middle-ը, Քենդրիք Լամարի All The Stars-ը, բրիտանացի կատարող Էլլա Մեյի Boo՚d Up-ը, կանադացի ռեփեր Դրեյքի God՚s Plan-ը, ինչպես նաև ամերիկուհի Բրենդի Քառլայլի Joke-ն և Shallow երգը՝ Լեդի Գագայի և Բրեդլի Քուպերի կատարմամբ: Shallow-ն արդյունքում Grammy ստացավ լավագույն փոփ-դուետի համար:

Քուպերը չԷր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգևն ստացավ միայնակ:

Դրեյքի՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող God՚s Plan-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում արձանիկն ստացավ ծագումով Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը Grammy ստացավ «Տարվա ալբոմի»՝ Golden Hour-ի համար: