Foto

Գագիկ Համբարյան. Սահակ Մինասյանի քրեական գործերը տեղից չեն շարժվում

Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող դեպքերին ծանոթ ենք դեռ նախորդ տարվանից, երբ քաղաքագետ Գագիկ Համբարյանը բազմիցս փորձել է բարձրաձայնել դրանց մասին։ Օրերս քաղաքագետը կրկին անդրադարձավ այդ հարցին նշելով որ․« 2019 թ-ի մարտի 2-ին Շիրակի պետհամալսարանում տեղի կունենա ռեկտորի ընտրություն, որին ակտիվ պատրաստվում է նաև ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանն իր ֆան-ակումբով... Փորձերը ձախողելու ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը, որը կազմակերպել էին սահակականները հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի նիստում և առաջարկել այն հետաձգել մինչև սույն թվականի հոկտեմբեր ամիսը, երբ ֆյուրեր Մինասյանի դասախոսական ստաժի 3 տարին կլրանա և վերջինս ևս կմասնակցի ռեկտորի ընտրությանը, տապալվեցին... Դրանից հետո Մինասյանն ու իր կողմնակիցներն անցան հաջորդ պլանի իրականացմանը, որը բաղկացած է 2 կետից.

  1. ռեկտորի ընտրությանը մասնակցել և հաղթել, որը, ըստ սահակապաշտների, խնդրահարույց է,
  2. մասնակցել ընտրությանը մի քանի թեկնածուներով և կրկին ձախողել այն՝ թույլ չտալով որևէ մեկին ստանալու մասնակիցների 51 տոկոսի ձայները՝ այդպիսով այն հետաձգելով և հասցնելով մինչև հոկտեմբեր ամիսը... »։

Թե ի՞նչ կանխատեսումներ կան ՇՊՀ ռեկտորի պաշտոնի շուրջ ծագած խնդրի վերաբերյալ և ի՞նչ հանգուցալուծում այն կունենա Vesti.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց․ « Հայաստանի Հանրապեությունում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, սակայն այդ հեղափոխությունը չի առնչվում Շիրակի պետական համալսարանին։ Ես իհարկե հասկանում եմ, որ մեր իշխանությունները փորձում են ազատություն տրամադրել բուհերին և արդար ընտություններ կազմակերպեն, բայց նրանք պետք է հասկանան, որ գործ ունեն մի համակարգի հետ, որը նախորդ իշխանությունների օրոք ավելի ամրապնդված է և իր մեջ պարունակում են թայֆաբազություն և նրանց դեմ պայքարը պետք է լինի կոնկրետ վիրահատական մեթոդներով։ Իհարկե Սահակ Մինասյանն ու նրա թիմը, որոնք ընդամենը մեկ տարի առաջ լծված էին ՀՀԿ-ականների համար 15 հազար դրամով ձայն գնելու գործին, հիմա փորձում են հավանական տարբերակներ մշակել , եթե չստացվի պաշտոնի բերել Մինասյանին, ապա գոնե նա պաշտոնի կգա ուրիշի դեմքով, քանզի նրա միակ նպատակը բուհում իր ներկայացուցչին նշանակելն է»։

Քաղաքագետը նշեց, որ իր գրառումների հիման վրա կա հարուցված երեք քրեական գործ, բայց պարոն Մինասյանն ունի շատ մեծ պաշտպանություն իրավապահ համակարգում և արվում է ամեն բան, որ այդ քրեական գործերը տեղից չշարժվեն։

Հավելենք, որ այսօր Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը` բողոքելով համալսարանում տեղի ունեցող ֆինանսական յուրացումներից և կոմբինացիաներից բաց նամակով դմել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոին, տեղեկացնելով որ ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը և նրա թիմը ահռելի միջոցներ են փոշիացրել նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրեր իրականացնելուց։

Եղե՞լ է արդյոք պատասխան Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից, թե՝ ոչ, պարոն Համբարյանը մեզ հետ զրույցում ավելացրեց․ «Դեռ մի քանի ամիս առաջ ես համապատասխան ապացույցներ եմ հրապարակել, որ համաշխարհային բանկի տրամադրած գումարները գրպանվել են՝ անցկացնելով կեղծ մրցույթներ, որին մասնակցել և հաղթել են մարդիկ, ովքեր մրցույթի չափորոշիչներին չեն համապատասխանել և ասեմ ավելին՝ հաղթողներից ոմանք էլ Հայաստանում չեն էլ բնակվել: Իսկ հաղթողն իր երեք ամսվա ծառայությունների համար ստացել է 1միլիոն 700 հազար դրամ: Այս հարցով պետք է ոչ միայն ՀՀ դաախազությունը զբաղվի, այն նաև համաշխարհային բանկը , որի տրամադրած գումարները փոշիացվել են»:

Քաղաքագետի դիարկմամբ, իր հրապարակած տեղեկությունների հիման վրա Շիրակի դաախազությունը հարուցել է քրեական գործ, սակայն նախորդ տարվա նոյեմբեր ամսից մինչ այժմ դատախազությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել: «Մինչև հիմա, ինչպես սիրում է Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կրկնել «ուսումնասիրությունները շարունակվում են, մենք սպասում են փորձաքննությունների ավատին»:

Ի՞նչ արձագանք է եղել կրթության նախարարության կողմից, մեր հարցի ի պատասխան Շիրակի պետական համալսարանի աշխատակից Համբարյանը նշեց. «Ե ՛վ նախորդ նախարար Լևոն Մկրտչյանը, և՛ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը բացարձակ որևիցե արձագանք չեն տալիս: Լևոն Մկրտչյանի առաջին այցը բուհ եղել է այն ժամանակ, երբ մենք բաց նամակով դիմել ենք Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին, և ինչպես ասում են մեր գյումերեցիները նա «ոտքի վրա» նախկին ռեկտորի մոտ մի տաս ապօրինի որոշում բեկանեց ու գնաց, իսկ նոր նախարարն էլ երկու անգամ է ժամանաել ՇՊՀ, բայց բուհում առողջ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ ինչ-որ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել: Ասեմ ավելին, այս հարցի վերաբերյալ մենք ունենք 2017 թվականի ԿԳՆ –ի եզրակացությունը, որտեղ 99,9 տոկոսով ապացուցված է համարվում մեր բոլոր գրառումների իսկությունը, սակայն, ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվում»: Իսկ ես կարող եմ ենթադրել, որ Սահակ Մինասյանն ունի շատ մեծ հովանավորներ նաև գործող իշխանությունների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ արդարությունը չբացահայտվի: Տարօրինակ է, որ ԿԳ նախարարն ու Դավիթ Սանասարյանը ջանադրաբար բացահայտում են բոլոր կոռուպցիոն սխեմաները, սակայն ՇՊՀ անձրադարձ չի լինում»:

Նշենք, որ ՇՊՀ ռեկտորի ընտրությունները կկայանան մարտի 2-ին, իսկ դիմում-հայտերի վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: Ներկա պահին պաշտոնապես գրանցված թեկնածուներ դեռ չկան:

Հ.Գ. Հարց է առաջանում ինչո՞ւ կրթության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում, բոլոր առումներով բացահայտված, ապացույցներ ներկայացված կոռուպցիայի այս օջախին: Մենք հետամուտ կլինենք և կփորձեք պարզել, թե ո՞րն է նախարարության լռության պատճառը: Իսկ ԿԳՆ-ում այս պահին. «Ձայն բարբառո անապատի...»:

 

foto
Authoor: Tamara Abrahamyan