Foto

Չավուշoղլուն Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցում հորդորել է համբերատար լինել

Պոլսո հայոց պատրիարքարանը  հաստատել է Վատիկանում Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արք. Խաժակ ԲարսամյանիՄայր Աթոռի Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանի և Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ինչպես տեղեկացնում է  Ստամբուլի «Ակոս» թերթը, պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրները։

«Մոտ մեկ ժամ տևած անկեղծ երկխոսության ժամանակ պարոն նախարարը նշեց, որ հետամուտ է պատրիարքի ընտրության հետ կապված զարգացումներին՝  կոչ անելով լուծմանը հասնելու համար համբերատար լինել», ասվում է հայտարարության մեջ։