Foto

Հայաստանը շարունակելու է հետևողական զարգացնել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը. ՀՀ կառավարության ծրագրից

Հայաստանը շարունակելու է աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ: ՀՀ կառավարության ծրագրի նախագծում նշված է, որ կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ:  

ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու հետ կապված ծրագրի նախագծում նշվում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն: Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ: