Foto

Գագիկ Միրինջանյանը «ժամանակ» թերթից հերքում է պահանջում

Առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը հերքում է «ժամանակ» թերթի տարածած տեղեկությունն այն մասին, թե ինքը «իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից և սեփականություն հետ գցել»:

«Կոչ եմ անում «Ժամանակ» լրատվական միջոցին անհապաղ հերքել ամբողջովին սուտ և հնարած տեղեկատվությունը, այլապես իմ կողմից կհետևեն համապատասխան միջոցներ՝ ինձ զրպատելու համար: Այլ լրատվամիջոցներին կխնդրեի սուտ լուրը չտարածեն»,-նշել է Գ. Միրիջանյանը: