Foto

Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը

Կառավարության որոշմամաբ այսօր՝ փետրվարի 6-ին, Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը։

Նա 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու էր։

«Ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության 160-րդ հոդ­­վածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է՝ Հայկ Չոբանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ­պետ»,- ասված է որոշման մեջ: