Foto

Ռաֆայել Նազարյանը` «Բանանց»-ի ակադեմիայի գլխավոր մարզիչ

«Բանանց» ֆուտբոլային ակումբը պայամանգիր է ստորագրել մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսուհետև Ռաֆայել Նազարյանը կզբաղեցնի «Բանանց» ՖԱ ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը:

Մինչ այս Ռաֆայել Նազարյանն աշխատել է Հայաստանի Մ 21 հավաքականում, «Փյունիկում», Կուստանայի «Տոբոլում»։ Նրա վերջին ակումբը եղել է Երևանի «Արցախը»։