Foto

Գևորգ Աճեմյան. Պարգևավճարները պետք է ուղղվեր աղետի գոտու վերացմանը կամ սահմանապահ գյուղերի զարգացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում. 

«Ընդհանուր վերցրած, պարգևավճարների հանրագումարն անցնում է 4 մլրդ դրամը` մոտավորապես 8մլն 100 հազար դոլլար։ Հեղափոխության արժեքներ կրող ուժն այս միջոցները պետք է ուղղեր աղետի գոտու վերացմանը կամ սահմանապահ գյուղերի զարգացմանը, և կապ չունի, որ այն օրենքով նախատեսված է։Պետական այրեր, գոտիներդ պնդեցրած ապրեք մինչև այս վիճակից երկիրը դուրս գա։ Հարցը բարոյական և հայրենասիրական հարթությունից պետք է դիտարկել։ Ու անկեղծ ասած, համաձայն չեմ այսպիսի հայրենասիրության հետ»: