Foto

Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա շախմատի Ֆաջրիի գավաթի խաղարկությանը

 Հայաստանից 9 շախմատիստ կմասնակցի Իրանի Ֆաջրիի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում կայանալիք Ֆաջրիի 27-րդ գավաթի խաղարկությանը մրցանակային տեղերի համար կպայքարեն Վերոնիկա Խաչատրյանը, Գեւորգ Հարությունյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Երիցյանը, Արեգ Շմավոնյանը, Աննա Խաչատրյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 5-ին և կավարտվի փետրվարի 11-ին: