Foto

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև վերջին շփումները

Պաշտոնական Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև տարբեր հարթակներում տեղի ունեցած վերջին քաղաքական շփումները:
«Մենք դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականներ ենք լսել կողմերից, և կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է՝ առաջ գնալու համար»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք մեր միջնորդական առաքելությունն իրականացնում ենք բարեխղճորեն և, կարծում եմ, որակյալ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն, ընդգծելով՝ Կրեմլի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի փոխվել:
Այս ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Դավոսում, Փարիզում էլ հանդիպեցին երկու երկրների արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: