Foto

«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները». կառավարության անդամները երդվեցին

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը։

Առաջինը երդվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը», - ասված էր երդման տեքստում:

Երդվեցին նաև երկու փոխվարչապետերն ու 12 նախարարները։