Foto

Ստեփան Դանիելյան. Կատաստրոֆա է, եթե Մնացականյանն է ադրբեջանական տեսակները հանրայնացնում

Խոսելով օրերս ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարության մասին, թե «Խաղաղության այլընտրանքը կատաստոֆան է» քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Vesti.am-ի հետ զույցում կարծիք հայտնեց. «Երբեմն տպավորություն է, որ Մնացականյանը դեռևս բավականաչափ չի խորացել Արցախի հարցում: Ստացվում է, որ նա իր այդ հայտարարությամբ ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, որի դիրքորոշումը հետևյալն է. «կամ մեզ զիջում եք, կամ մենք պատերազմ ենք սկսում»: Հիմա, եթե նույն թեզը կրկնում է Մնացականյանը և դա ուղղված է մեզ, դա նշանակում է ադրբեջանական դիրքորոշման հետ կա համաձայնություն, որն, իրոք, կատաստրոֆա է, եթե Մնացականյանն է ադրբեջանական տեսակները հանրայնացնում մեզ մոտ»:

Շատ խոսվեց Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դաշինքի մասին, իսկ թե այն ինչ կտա մեր երկու երկրներին քաղաքագետը նշեց. «Հայաստանի և Արցախի միջև հնարավոր պայմանագիրն արդեն միջազգային պայմանագիր է, որի հետ և՛ Մինսկի խումբը, և՛ միջազգային ատյանները հաշվի են նստելու: Այսինքն Արցախի հարցը քննարկելիս գիտեն, որ Հայաստանաը ստանձնել է Արցախի անվտանգության պատասխանատվությունը, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր  է և բոլոր միջազգային բանակցություններում այդ փաստաթուղթը լինելու է: Դա նաև մի փաստաթուղթ է, որով այսուհետ Ադրբեջանը չի կարող ասել, թե Արցախի հայերի անվտանգությունն ինքն է երաշխավորելու: Հայաստանի դիրքորոշումը ճշգրտելու կարևոր քայլ է նման փաստաթուղթ ունենալը, ինչը նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչման առաջին քայլը կարող է նշանակել։ Իսկ ինչ վերաբերում է Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձին, ապա Արցախի հանրապետությունը միշտ էլ դրան պատրաստ է եղել»:

foto
Author: Tamara Abrahamyan