Foto

Ստեփան Դանիելյան. Գարնանը Փաշինյանը կարող է լեգիտիմության խնդիր ունենալ

Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, սակայն Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:  Երեկ էլ Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:  Հարցի շուրջ Vesti.am-ը զրույցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ԱՄՆ-ի համար ԼՂ կարգավորման հարցում այս պահին Ադրբեջանի՞ դիքորոշումն ավելի կարևոր է, քան Հայաստանինը՞:

- ԱՄՆ-ի համար այս պահին ո՛չ Ադրբեջանի դիրքորոշումն է կարևոր, ո՛չ Հայաստանինը, այլ՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դիրքորոշումները: ԱՄՆ համար մեր տարածաշրջանն ունի աշխարքաղաքական նշանակություն, ինչը պայմանավորված է Ռուաստանի, Իրանի ու Թուրքիայի գործոններով։ Հարավային Կովկասի քաղաքական վիճակը պայմանավորված է այդ երեք երկրների ազդեցությունների բալանսից։ Ավելի սուր կերպով ասեմ, այդ երկրների գոյությունն ու հետագա ճակատագրերը պայմանավորված են այդ բալանսից։ Միացյալ Նահանագներն էլ ողջ աշխարհում ունեն շահեր, նաև՝ այստեղ և այդ շահերը, ինչպես նշեցի, մեր երեք մեծ հարևաններով է պայմանավորված։

- Պարզ է, որ  Փաշինյան- Բոլթոն հեռախոսազրույցի թեմայի առանցքում կամ ենթատեքստում այնուամենայնիվ  եղել է ԼՂՀ հարցը: Ո՞րն  է պատճառը, որ փորձում են քողարկել մեզ համար հույժ կարևոր հարցի քննարկման մասին հանրայնացնելը:

- Չգիտեմ, թե Փաշինյանն ինչ  է ասել և ինչի համար, բայց առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի ասածներն այնքան էլ մոտ չեն լինում իրականությանը: Այսինքն Բոլթոնն Ալիևի հետ կարող է քննարկել Արցախյան հարց, իսկ Փաշինյանի հետ՝ ո՞չ: Միգուցե հայ-թուրքական սահմանի բացումն են քննարկել, որը ևս կապված է Արցախի հարցի հետ, միգուցե Իրանի հետ առևտուրը. հիշենք որ այդ հարցը ևս կապված է Արցախի հետ:  Հնարավոր է առանց Արցախի անունը տալու քննարկեն ցանկացած հարց, որը գալիս և դեմ է առնում  վերոհիշյալին: Դրա ապացույցն էլ այն է, որ Բոլթոնը նաև Ալիևի հետ է զրույցել, այսինքն ակնհայտ է՝ ԼՂՀ հարցի մասին խոսք եղել է: Այստեղ ուրվագծվում է նաև ռուսաստան-ԱՄՆ մրցակցությունը, ինչի պատճառով Բոլթոնը նման ակտիվություն է ցուցաբերում։ Բոլթոնի Հայաստան ու Ադրբեջան այցելության ընթացքում նրա հնչեցրած հայտարարությունները չթաքցված դժգոհությամբ է Ռուսաստանի կողմից ընդունվել։

- Որո՞նք կարող են լինել խուսափելու պատճառները, եթե լեգիտիմության խնդիր չկա և յուրաքանչուր քայլափոխի քննարկվում է հենց ԼՂՀ թեման:

- Եթե Փաշինյանը որոշակի տեսակետներ հայտնի, որոնք անընդունելի լինեն հանրության զգալի հատվածի ու զինվորականության համար, նա հաջորդ իսկ օրը կարող է լեգիտիմության խնդիր ունենալ: Կարծում եմ ՝ գարնանն ինքը ստիպված լինի խոսել, քանի որ միջազգային կենտրոններըն իրեն արդեն ստիպում են կողմնորոշվել և  դրանից հետո նրա լեգիտիմության խնդիրը անխուսափելի կլինի:

-  Հնարավոր համարո՞ւմ եք, որ վերոհիշյալ թեմայի շուրջ վարչապետ Փաշինյանի հետ քննարկում չլինի այն պատճառով, որ վերջինս հայտարարել է՝ արցախյան թեմայի շուրջ պետք է բանակցի հենց Արցախի Հանրապետությունը:

- Եթե այդպես լիներ, ապա նա առհասարակ չպետք է հանդիպեր Ալիևի հետ հանդիպեր Արցախի խնդրով, նաև Մամեդյարով-Մնացականյան հանդիպման թեման պետք է լինեին բոլորավին այլ հարցեր, օրինակ կլիմայական փոփոխությունների թեման և այլն, սակայն մենք հակառակն ենք տեսնում։ Ապագան ցույց կտա, թե որքանով այդ թեզը սկզբունքորեն առաջ կտանի Փաշինյանը։

foto
Author: Tamara Abrahamyan