Foto

Մավրն արե՞լ է իր գործը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր Twitter-յան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Մենք քննարկել են փոխադարձ շահերի մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը և ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Բոլթոնը:

Հատկանշական է, որ հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպումից հետո, ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել:

Հակամարտության ողջ պատմության ընթացքում դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն այդքան ինտենսիվորեն միջամտում է գործընթացներին, տարածաշրջանային այցեր կատարում, պարբերաբար հեռախոսազրույցներ ունենում: Սովորաբար դա անում են համանախագահողները, ովքեր Մինսկի խմբի մանդատն ունեն: Բայց սա միակ խնդրահարույց դիպվածը չէ: Առավել հետաքրքիր է Բոլթոնի հեռախոսազրույցների բովանդակությունը: Եթե Ալիևի հետ քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, ապա ինչո՞ւ Փաշինյանի հետ այն չի քննարկվել: Արդյո՞ք Փաշինյանի դիրքորոշումը, թե ինքը լիազորված չէ Արցախի անունից բանակցելու, Միացյալ նահանգներում ընդունել են ի գիտություն և ՀՀ վարչապետին այդ թեմայով այլևս չեն անհանգստացնում: Դժվար թե, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նույնիսկ «չնախատեսված» հանդիպումներն են խրախուսվում այդ երկրի կողմից: Այդ դեպքում ո՞րն է պատճառը:

Ջոն Բոլթոնի պաշտոնը նույնիսկ հուշում է, որ այս մաքաոքային առնչությունների հիմնական բովանդակությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունն է, իսկ տարածաշրջանում նրա նոր վերադիքավորման հիմնական թիրախը մեր հարևան Իրանն է: Հիմնականում այս ռազմավարության շրջանակներում են քաղաքագիտական շրջանակները բացատրում Բոլթոնի ակտիվացումը:

Միգուցե այդ ենթատեքստոււմ Ադրբեջանն առավե՞լ դերակատարում ունի, քան Հայաստանը: Միակ դերակատարությունը, որ այս պահին ռեալ ունի Հայաստանը, տարածաշրջանում, Իրանի շուրջ ձևավորվող խաղատախտակին ճիշտ դիրքավորվելն է, բայց, հնարավոր է, Հայաստանն արդեն Նահանգների համար խնդիր չէ՞: Չէ՞ որ Հայաստանի խորհրդարանի իշխանական պատգամավորը «թյուրիմացաբար» Իրանն արդեն դասել է «ավտորիտար» երկրների շարքում, այսինքն «մավրն արե՞լ է իր գործը»: