Foto

Սենոր Հասրաթյան. Ազնվությունն ու արդարությունը փոխադարձ են

Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բոլորն ուզում են երկիրը տեսնել ազնիվ, արդար ու կատարյալ: Սակայն ուզելը մի բան է, ձգտել և հասնելը՝ մեկ այլ բան: Հենց այնպես ոչինչ չի ստացվի: Կստացվի, եթե հավատում ես քեզ, քո ընտանիքին, քո շրջապատին և բոլոր նրանց, ովքեր անկեղծ ու ազնիվ են իրենք իրենց և դիմացինի հանդեպ: Ազնվությունն ու արդարությունը փոխադարձ են, եթե դրանցով նախ ջերմացնում ես ինքդ քեզ, ապա շռայլորեն մատուցում կողքինիդ: Այդպես է կառուցվում ԵՍ-ը, ընտանիքը, շրջապատը և, վերջապես, հարաբերությունների այն շղթան, որի հանրագումարը կատարյալ ԵՐԿԻՐ-ն է... Հ.Գ.-Այսօր Հայոց բանակի օրն է: Շնորհավոր բոլորիս...»: