Foto

Ռուբեն Սասունցի. «Կարծում եմ` հասունացել է այն պահը , որ մեծ մենահամերգ կազմակերպենք նաև Հայաստանում»

Օրերս լույս է տեսել երգիչ Ռուբեն Սասունցու նոր` «Հայեր, դարձեք երկիր» ձայնասկավառակը, որն իր մեջ ներառում է 16 երգ:
Public.am-ի հետ զրույցում երգիչը տեղեկացրեց` ձայնասկավառակի անվան ընտրությունը կապված է 2019 թվականին լույս տեսած ազգագրական երգի տեսահոլովակի հետ, որի հեղինակը Խաչիկ Արենցին է, գործիքավորումը` GATA Bend-ինը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը SEDUCATION production-ն է` Անդրան Մանթաշյանի գլխավորությամբ:
«Ձայնասկավառակը թողարկել է KK (Կարեն Կարապետյան) ստուդիան: Տեսահոլովակում իրենց մասնակցություն է ունեցել Տարոնցիներ և Սասնա ծռեր ազգագրական երգի պարի համույթը: Ձայնասկավառակում ընդգրկված են ազգային , հայրենասիրական , ֆիդայական և դաշնակցական երգեր` երգեր, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին նվիրված մեր ազգային հերոսներին: Ձայնասկավառակում առկա են նաև հինգ երգ , որոնք տարիներ ի վեր սիրված են եղել իմ հանդիսատեսի կողմից»:Հարցին` հնարավո՞ր է արդոք տեսնել ազգագրական երգիչ Ռուբեն Սասունցուն ոճային այլ երգեր կատարելիս, երգիչն նշեց. « Հնարավոր է, սակայն այն դեպքում, եթե լինի երգի միքսված տարբերակ: Ասենք , օրինակ լինի ազգագրական երգ, որը միքսված կլինի այլ երգի հետ ,բայց ես մնամ իմ ոճում: Իսկ առհասարակ այլ ոճում երգել ես ինձ չեմ պատկերացնում»: Ինչ վերաբերում է համերգային շրջագայություններին սիրված երգիչը նշեց, որ փետրվար ամսին Աղասի Իսպիրյանի և Գոհար Հովհաննիսանի հետ համերգային ծրագիր են նախատեսել Հոլանդիայում, Լոս Անջելեսում և Կանադայում :
Նշենք , որ նախորդ տարի երգիչն ունեցել է շուրջ 35 համերգային ծրագիր աշխարհի տարբեր երկրներում: «Կարծում եմ` հասունացել է այն պահը , որ մեծ մենահամերգ կազմակերպենք նաև Հայաստանում, բայց դա մի փոքր ժամանակի խնդիիր է: Շրջագայություններից հետո հավանաբար սկսեմ աշխատանքները նաև այդ ուղղությամբ` Հայաստանի իմ սիրելի հանդիսատեսին դժգոհ չթողնելու համար»:
Նշենք, որ «Հայեր, դարձեք երկիր» ձայնասկավառակը Ռուբեն Սասունցու թվով 5-րդ ձայնասկավառակն է: Հաջողություն մաղթենք սիրելի երգչին և սպասենք Հայաստանում կայանալիք մենահամերգին:

Նյութի աղբյուրը՝ Public.am-ի: 

https://www.youtube.com/watch?v=8LmJyER5GQQ

foto
Author: Tamara Abrahamyan