Foto

Ներկայացվել Է «Եվրատեսիլ-2019»-ի լոգոտիպը

Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) և Իսրայելի KAN հեռարձակման ընկերությունը, ներկայացրել են ապագա ստուգատեսի լոգոտիպը: Մրցույթը տեղի կունենա մայիսի 14-ից  18-ը Թել Ավիվում: Հայտնել Է «Եվրատեսիլի» մամուլի ծառայությունը: Լոգոտիպի վրա պատկերված են երկու ոսկեգույն եռանկյունիներ ու ևս մեկ նույնպիսի պատկեր՝ լուսավորված ուրվագծով, որոնք միավորված են աստղի ձևով: Այն կրկնում Է մրցույթի բեմի ուրվապատկերը, որը մշակել Է գերմանացի նկարիչ Ֆլորիան Վիդերը: Ավելի վաղ որոշվել Էր «Եվրատեսիլ-2019»-ի նշանաբանը՝ «Թույլ տուր քեզ երազել»: 960116