Foto

Վրաստանում խոզի գրիպից մահացել է 10 մարդ

Վրաստանում վերջին ամսվա ընթացքում գրանցվել է խոզի գրիպի (H1N1) հետևանքով մահվան 13 դեպք: Երկրի բոլոր խոշոր բուժհաստատությունները կարանտին են հայտարարել: «Ռուսթավի» հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն բժշկական հաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մահվան հիմնական պատճառները հիվանդների քրոնիկական հիվանդություններն են կամ բժիշկներին ճիշտ ժամանակին չներկայանալը: Վրաստանում սոցիալական ցանցերում դժգոհում են, որ շտապօնության անձնակազմերը կա՛մ ուշանում են մի քանի ժամով, կա՛մ ընդհանրապես չեն ներկայանում կանչերին: Խուճապի հերթական պատճառներից մեկն էլ հանդիսանում է դեղատներում հակավիրուսային դեղերի պակասը: