Foto

Էրդողանը «մերժել է» Բոլթոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի փոխանցմամբ՝ հանդիպման չեղարկման համար պատճառ է հանդիսացել Թուրքիա այցից առաջ Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունը:

«ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող  զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի»,-հայտարարել է Բոլթոնը:

Հունվարի 8-ին Թուրքիա է այցելել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Զոզեֆ Դանդորֆը, և Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:

ԱՄՆ-Թուրքիա քննարկումների օրակարգում են ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրսբերման գործընթացը, ԱՄՆ-ում վտարանդիության մեջ գտնվող թուրք քարոզիչ, գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման, ինչպես նաև Սիրիայի քրդերի հետ կապված հարցեր:

Թուրքական կողմը պատասխանելով Բոլթոնի հայտարարությանը նշել էր, որ այդ հայտարարություններն անհիմն են, և , որ Թուրքիայի բոլոր գործողություններն ուղղված են Սիրիայի քրդերի անվտանգության ապահովմանը:

Բոլթոնն առանց Էրդողանին հանդիպելու վերադարձել է ԱՄՆ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»