Foto

Վրաստանում խոզի գրիպից արդեն 6 մարդ է մահացել

Վերջին մեկ ամսում Վրաստանում խոզագրիպից 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով` ներկա պահին վրաց բժիշկների կողմից լաբորատոր հետազոտությամբ գրանցվել է խոզի գրիպի վարակման 144 դեպք, որոնցից 140-ը վերաբերում են խոզի գրիպի տեսակներից մեկին՝ H1N1, իսկ մնացածները H3 վարակ են հանդիսանում:

«100 հազար բնակչի հաշվով գրիպի վիրուսը գրանցվել է 227 մարդու մոտ, այդ ցուցանիշները նորմայի սահմաններում են»,-ասել է նա՝ նշելով, որ երկիրը հեռու է համաճարակի գագաթնակետից: